Ինչ իրավիճակ է Մերձավանում մահացու կրակոցներից հետո. սպանվածը 30 տարեկան էր (տեսանյութ)
NEWS.am-ի նկարահանող խումբը մեկնել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայր, որտեղ այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր:
Սպանվածն Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը` ընկերը:
Հարևանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ:
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաև կրակոցների հետքեր: