Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է գրանցվել
Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։