ԱՄՆ-ը դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել երկիրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս բերելու մասին։
Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Քաղաքական գործիչն արգելել է նաև ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը, որին Իսրայելի իշխանությունները մեղադրում են Համասին օգնելու մեջ:
Նշվում է, որ Թրամփի սույն հրամանագրի դեմ արդեն իսկ սկսվել են բողոքի արշավները համացանցում։