Թրամփը ցանկանում է գրավել և ավերել Գազայի հատվածը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր է գրավել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կվերցնի Գազայի հատվածը, որից հետո քանդելու է շենքերը, մաքրելու է չպայթած զինամթերքը, ստեղծելու է անսահմանափակ աշխատատեղեր և կկառուցի բնակարաններ տարածքի բնակիչների համար։ Թրամփը չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը։
Թրամփը նշել է, որ Գազայի հատվածի ողջ պաղեստինյան բնակչությունը պետք է տեղափոխվի Հորդանան, Եգիպտոս և այլ երկրներ:
Թրամփը նաև պնդել է, որ միակ պատճառը, որ պաղեստինցիները ցանկանում են վերադառնալ Գազա, այն է, որ նրանք այլընտրանք չունեն։ Նա Գազայի հատվածն անվանել է քանդման ենթակա տարածք։