Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունը ճգնաժամահեն կառուցվածքից անցում է կատարում դեպի «բնականացում»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

 «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը», Սպուտնիկի հետ զրույցում ասում է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Պարբերաբար խոսել եմ այս թեմայով, բնորոշելով, որ հայ-ռուսական հարաբերությունը ըստ էության ճգնաժամահեն կառուցվածքից անցում է կատարում դեպի «բնականացում», համապատասխանեցում այն միջավայրին, որում պետք է գոյություն ունենա այդ հարաբերությունը:

Բազմիցս արտահայտվել եմ, որ ճգնաժամմի հիմք Փաշինյանին դիտարկելը գուցե նպատակահարմար է քաղաքական շահերից ելնելով, բայց հեռու է իրականությունից: Բազմիցսս հիշեցրել եմ, որ ամենեւին անամպ եւ սահուն չի եղել հարաբերությունը դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից: Ինչու՞ չեմ ասում Տեր-Պետրոսյանի, որովհետեւ 1998-99 թվականներից Ռուսաստանում տեղի է ունեցել պատմական-ճակատագրական հանգուցալուծում, պետական հետագա ընթացքի տասնամյակների վճռորոշ ընտրություն: Իսկ դա արդեն բաժին է ընկել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանին:

Այն ժամանակ իհարկե չկար Ֆեյսբուք, անգամ համացանցային լրատվամիջոցներ գրեթե չկային՝ առավելագույնը մեկ, երկոու, երեք: Ես եղել եմ ակտիվ լրագրության ռեժիմում, կարող եմ հիշեցնել բազմաթիվ դրվագներ: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ համեմատելի է այդ շրջանը ներկայի հետ: Այստեղ անշուշտ իրենց դերն ունեն թե անձինք, որոնք զբաղվում էին խորքային առումով ճգնաժամահեն հարաբերության կառավարման խնդրով, թե իհարկե լայն իմաստով ժամանակաշրջանը եւ միջազգային իրողությունները: Մուրճն ու սալը այդ ժամանակահատվածում այդքան սեղմված չէին, մանեւրը, հետեւաբար ճգնաժամահեն միջավայրը կառավարելը համեմատաբար ավելի դյուրին էր:

Իրավիճակը բարդանում էր ժամանակի հետ: Առիթ ունեցել եմ ասելու, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կառավարումը դարձավ ավելի բարդ, որովհետեւ սկսում էր սեղմվել միջավայրը, եղել էր Պուտինի մյունխենյան հայտնի ելույթը, հասունանում էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը աշխարհակարգային վերափոխումների առաջին լուրջ դետոնատորն էր:

Դե, Փաշինյանի շրջանին ծանոթ են գրեթե բոլորը: Միջավայրային առումով իրավիճակն իհարկե շատ ավելի բարդ է՝ ճգնաժամը կառավարելու տեսանկյունից: Դրան ավելանում  եւ այն, որ Հայաստանում ըստ էության կառավարման ապաշնորհ թիմ է:

Այդուհանդերձ, ես շարունակում եմ կարծել, որ իրավիճակը կառավարվում է: Շատերը կառավարվելը դիտարկում են ժողովրդական լեզվով ասած՝ «ջանջիգյար» տրամաբանության մեջ: Ոչ, ավելորդ է ասել, որ դրանք քաղաքական կեղծ կատեգորիաներ են, այն էլ Հայաստանի ու Ռուսաստանի տրամաչափերի տարբերության պայմաններում:

Հարց կառաջանա, թե ինչու՞ է հարաբերությունը միշտ եղել ճգնաժամահեն: Համառոտ: Որովհետեւ, այն սուբյեկտները, որոնք Հայաստանի համար եղել են ընթացիկ ու էքզիստենցիալ սպառնալիքների ու մարտահրավերների աղբյուր, Ռուսաստանի աշխարհաքաղաքականության համատեքստում դիտվել են տակտիկական եւ ռազմավարական նպատակների այլ համակարգում, հետեւաբար պահանջել են աշխատանք այլ տրամաբանության մեջ:

Պատկերի փոփոխությամբ, որ տեսնում ենք այսօր, առավել շահագրգռվածը հենց Ռուսաստանն է, որքան էլ տարօրինակ հնչի եւ բարդ լինի այդ իրողության ընկալումը այն ավանդական կառուցվածքների համապատկերում, որ գերակշռում է մեր հասարակական-քաղաքական միջավայրում՝ այսպես ասած մետ եւ հակա բանաձեւերով: