5 տոկոսի շեմի մասին խոսելը համարում եմ ծիծաղելի. Նաիրա Զոհրաբյան
«5 տոկոսի շեմի մասին խոսելը համարում եմ ծիծաղելի, վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն շատ լուրջ ներկայություն է ունենալու 2017 խորհրդարանում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև նշեց, որ սեպտեմբեր ամսին, կհրավիրեն կուսակցության համագումար, որտեղ, բնականաբար, կհաստատվի նաև կուսակցության համամասնական ցուցակը, կարծում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ ավելի հստակ կլինի՝ ԲՀԿ-ն միայնակ կգնա ընտրություններին, թե այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հետ դաշինքով:
Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ դաշինքով գնան Վարդան Օսկանյանի կուսակցության հետ, որը համախոհն անվանել էր կուսակցություն, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մեծագույն հարգանք ունի Վարդան Օսկանյանի հանդեպ, բայց այս պահին չի կարծում, որ ճիշտ է ապագա միավորումերի մասին խոսելը: