Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ժողովրդի պատմությանը միահյուսված գործիչը. Սաղաթելյանը՝ Սիմոն Զավարյանի մասին

Հունվարի 30-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ «Ազդակ» օրաթերթի խմբագրատանը կայացավ պատմաբան, բանասեր ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների  անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ և «Վէմ» մատենաշարի նախաձեռնությամբ  լույս տեսած «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» հատորի շնորհահանդեսը: ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի անունից ասված բացման խոսքում Հարութ Մարկոսյանը հայտնել է, որ նամակագրությունն, իբրև հավաստի և արժանահավատ աղբյուր, հարուստ նյութեր է պարունակում պատմությամբ հետաքրքրվողների համար: Սալբի Քյուրքճյան-Թաշճյանը, ներկայացնելով գիրքը, անդրադարձել է Սիմոն Զավարեանին` իբրեւ անհատականության, ապա  Դաշնակցության երրորդության ապրած ժամանակաշրջանի կացությանը. հայության իրադրությունը թուրքական լծի տակ, հեղափոխական գործիչների ձերբակալությունները, բանտն ու աքսորը, գավառների մեջ արյունահեղությունը, հայության դիմագրաված օրհասական կյանքի պայքարը, որոնք մղեցին Դաշնակցության գործիչներին` բազմապատկելու ճիգերը: 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում  փաստեց, որ Զավարյանի նամակներին եւ աշխատություններին անդրադարձել են Սիմոն Վրացյանը, Հրաչ Տասնապետյանը, եւ այսօր այդ գործը շարունակում է Երվանդ Փամբուկյանը: Մեծ երախտավորին ուղղելով իր խոսքը` Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նա  պատմաբան է, Դաշնակցության պատմության տարեգիրք, մանկավարժ, արխիվագետ և  ազգային-կուսակցական գործիչ, ով շատ կարեւոր ու մեծ աշխատանք է ծավալում: 

Ըստ բանախոսի՝ ներկա պայմաններում, երբ խեղաթյուրվում է մեր անցյալը, պատմությունը այն գործունությունը, որն իրականացնում է Ե. Փամբուկյանը կուսակցության պատմությունը,  մեր գործիչների ճանապարհը եւ գործունեությունը ներկայացնելու ուղղությամբ, շատ կարեւոր աշխատանք է` հասկանալու, գնահատելու, խորանալու եւ նոր սերունդների  դաստիարակության իմաստով: 

Շարունակելով իր խոսքը` Ի. Սաղաթելյանը փաստել է, որ կան գործիչներ, որոնց կենսագրությունը մեր կուսակցության կամ ժողովրդի պատմությունից չի կարելի  առանձնացնել, եւ նրանցից մեկն է Սիմոն Զավարյանը, որի կենսագրությանը երբ ծանոթանում ենք, ապշում ենք, թե ինչպես Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ծնված երիտասարդը եղավ այնքան լուսավոր, հեղափոխական, կազմակերպված, իր ժողովրդի ցավով տառապող, իր ժողովրդի իրավունքների համար պայքարող: Զավարյանն այնտեղ էր,  ուր որ հայությունն իր կարիքն ուներ, ուր որ կուսակցությունը հեղափոխական, կազմակերպական եւ լուսավորական գործ ուներ. Սոֆիայից մինչեւ Ժնև, Կովկաս, Պեյրութ, Արեւմտյան Հայաստան: 

Իշխան Սաղաթելյանը հաստատել է, որ Զավարյանն իր հեղափոխական եւ կազմակերպական գործունեության մեջ միշտ մեր ժողովրդի ազատագրության գործը կապում եւ պայմանավորում էր մեր ժողովրդին կրթելու, ազգային գիտակցությունը բարձրացնելու հնարավորություններով, և այդ հարցը մենք ունենք ներկայումս: ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, անդրադառնալով «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» հատորի լույս ընծայմանը, հայտնեց, որ այն «Վէմ» մատենաշարի իններորդ հատորն է, պատմաբան Երվանդ Փամբուկյանի աշխատանքի արգասիքը: 

Բյուրոյի անդամը փաստեց, որ Փամբուկյանն իր տասնամեակներու գիտահետազօտական աշխատանքների  ընթացքում տարբեր աղբյուրներից, արխիվային փաստաթղթերից, նամակագրություններից, հուշագրություններից եւ մամուլից հսկայական աշխատանք կատարելով` երեւան հանել եւ հանրությանն է ներկայացրել Դաշնակցության գործը եւ դեմքերին: Հատորի խմբագիր Երուանդ Փամբուկյանն իր խոսքում նշեց՝ պէտք է հիշենք, որ  Զավարյանը մեր կուսակցության հիմնադիր երրորդության մաս է կազմում եւ հիմնադրությունից հետո շուրջ 12 տարի գործել է Կովկասում, ավելացնելով, որ նա ցարական իշխանությունների  կողմից բանտարկվել է, դարձել Արևելյան Բյուրոյի ներկայացուցիչ եւ նամակագրության հեղինակ է Թիֆլիսից սկսած: 

Զավարյանն այնուհետև 12-13 տարիներ` մինչև իր մահը, գտնվել է արտասահմանում, նախ` Ժնեւ, ուր Արեւմտյան Բյուրոյի ներկայացուցչի հանգամանքով գործել, վարել է «Դրօշակ»-ի խմբագրությունը եւ շուրջ մեկ տարի նամակագրություն հաստատել պատասխանատու ընկերների, մարմինների և կենտրոնական կոմիտեի հետ: 1904 թվականին Դաշնակցության Ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո  ընտրուեց Կիլիկիայի Լեռնավայրի պատասխանատու մարմնի անդամ եւ այդ հանգամանքով անցավ Մերձավոր Արևելք, գլխավորապես` Ալեքսանդրիա եւ Կահիրե, նաեւ` Բեյրութ, որը  մնացած երկրների հետ կապի կարեւոր շրջանն էր: 

Այստեղ Զավարյանի գլխավոր գործերից մեկը եղավ ամերիկյան եւ ֆրանսիական համալսարանների ուսանողության հետ գործելը: Ըստ Երվանդ Փամբուկյանի՝ բազմաբեղուն գործունեություն ծավալած, Դաշնակցության խիղճը համարվող հիմնադիրն է Զավարյանը, որին նվիրված բազմաթիվ գործերի մեջ կան շատ հետաքրքրական տեղեկություններ այդ բոլորի մասին: Նա ասաց, որ այս բոլոր նյութերը  գտնվում են Դաշնակցության արխիվներում` հիմնադրման առաջին օրերից, եւ արխիվի հիմնադիրներից գլխավորը եղել է Ռոստոմը, որը կազմակերպել է տեղեկությունները հավաքելու գործը: 

Այդ նյութերը բոլորը բավական դժվարին պայմաններում ուղարկվում էին Ժնեւ, որն այդ տարիներին Հայ դատի հետապնդման կենտրոնն էր: 1925 թուականին այդ արխիվները փոխադրվեցին Փարիզ: Այնտեղ այդ արխիվները  գտնում էին փակված ծրարների մեջ, պահ էին տրված բանկում եւ ուսումնասիրման ենթակա չէին: Փամբուկյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բ. պատերազմին այդ արխիվներն ապահովության համար փոխադրվեցին Միացյալ Նահանգներ: Ներկայումս դրանք գտնվում են Միացյալ Նահանգներում՝  «Հայրենիք» ամսագրի շենքում, ուր հատուկ հարմարություններ են ստեղծված թե՛ կլիմայական, թէ՛ այլ տեսակետներով: Այդ արխիվներից այսօր օգտվում են շատ հայ եւ օտար ուսումնասիրողներ, պատմաբաններ: