3 խաղացող հեռացել է «Ալաշկերտից»
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը եւ Վասպուրակ Մինասյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Վահագն Հայրապետյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագրերը:
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտում» Վասպուրակ Մինասյանն անցկացրել է 7 հանդիպում, Նարեկ Հովհաննիսյանը՝ 6 հանդիպում, Վահագն Հայրապետյանը՝ 7 հանդիպում: