Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իզյում քաղաքին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Իզյում քաղաքին: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է Խարկովի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Նախնական տվյալներով` կիրառվել է բալիստիկ հրթիռ։ Չորս մարդ մահացել է: Այս րոպեի դրությամբ կա 17 վիրավոր, նրանցից հինգը հոսպիտալացվել են»,- գրել է նա:
Գրառումից որոշ ժամանակ հետո Սինեգուբովը նոր գրառում է կատարել և նշել, որ զոհերի թիվը հասել է 20-ի:
Նրա խոսքով` ռուսները գրոհել են Իզյումի կենտրոնական հատվածը։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները։