Թուրքական օդանավերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսային շրջանների ահաբեկիչների դիրքերը
Անկարայի ահաբեկչական պայթյունից հետո Թուրքիան օդային հարձակում է կազմակերպել Իրաքի հյուսիսային տարածքների վրա, տեղեկացնում է sondakika.com կայքը։
Անկարայի պայթյունից հետո թուրքական ռազմաօդային ուժերը հանձնարարություն են ստացել ռմբակոծել Իրաքի հյուսիսային շրջանների քուրդ զինյալների դիրքերը։ Գիշերային ժամերին 03․20-05․30 սահմաններում թուրքական ռազմական օդանավերը իրականացրել են օդային գործողություններ։ Ռազմաօդային գործողություններին մասնակցել են 9 Ֆ-16 և 2 Ֆ-4 2020 ռազմական ինքնաթիռներ։ Տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծվել է 18 հենակետ։ Ոչնչացվել է 30-ից ավել ահաբեկիչ։