Կրեմլը ԱՄՆ-ին կոչ է արել չօգնել Ուկրաինային
ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային և դրանով իսկ նպաստի հակամարտության ավարտին;
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավելի լավ կլինի, իհարկե, ընդհանրապես օգնություն չտրամադրել և դրանով իսկ նպաստել հակամարտության ավարտին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հավելենք, որ արդեն այսօր Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին նշեց, որ ԱՄՆ-ը վերսկսել է զենքի մատակարարումը Ուկրաինային: