Փաշինյանի այցի առիթով բողոքի ցույցեր Վաշինգտոնում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի այցի առթիվ ամերիկահայ երիտասարդությունը ցույց է կազմակերպել Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան դիմաց: Երիտասարդների բարձրացրած ցուցապաստառների վրա գրված էին՝ «Գերիները մոռացված», «Արցախը դավաճանված» և այլն։
Ցույցի մասնակիցները դատապարտում էին Փաշինյանի քաղաքականությունը, որը վտանգի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը և լքել Արցախին ու նրա ժողովրդին։ Փաշինյանը, Վաշինգտոն այցելելով, փորձում է վերականգնել իր վարկը՝ հատկապես ուրանալով Հայոց ցեղասպանությունը և անտեսելով Սփյուռքը։