Մակրոնը պետական հեղաշրջում է պատրաստում. Ֆլորիան Ֆիլիպպո
Ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն ենթադրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է պետական հեղաշրջում նախապատրաստել։
Նա համապատասխան գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում:
Քաղաքական գործիչն այսպես է արձագանքել Ռիշար Ֆերանի՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակմանը։
Ֆիլիպոն առաջարկել է, որ նշանակումը Մակրոնին թույլ կտա երրորդ ժամկետի գնալ, եթե օրինական արգելքը հանվի:
«Նրա նշանակումն ամենևին էլ պատահական չէ։ Մակրոնը պատրաստում է իր սեփական պետական հեղաշրջումը»,- ասել է քաղաքական գործիչը։