Չինաստանն ավելացրեց ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը
Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից նավթի, շքեղ մեքենաների, պիկապ մեքենաների և գյուղտեխնիկայի 10% մաքսատուրքերի ավելացման մասին:
Ամերիկյան ածուխի և հեղուկ գազի վրա կգործեն 15% մաքսատուրքեր՝ համաձայն Պետական խորհրդի որոշման։
Որոշումն ընդունվել է ի պատասխան ուժի մեջ մտած Չինաստանից ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից 10 տոկոս մաքսատուրքի ավելացման որոշմանը:
Պատասխան միջոցների մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագների կոմիտեն։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: