Ադրբեջանական բանակը զորավարժություն է անցկացնում պահեստազորի հետ միասին
Ադրբեջանական բանակը սկսել է հերթական պարապմունքը, որում ներգրավված է պահեստազորից զորակոչված մի խումբ զինվորականներ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ուսումնական պարապմունքներն անցկացվում են ընթացիկ տարվա ուսումնական պլանին համապատասխան։
Հավաքամասի շտաբում համապատասխան հաշվառում անցնելուց և բուժզննում անցնելուց հետո ժամկետային զինծառայողներին տրամադրվել են զինվորական համազգեստներ և այլն անհրաժեշտ իրեր:
Դասընթացի հիմնական նպատակն է բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև կատարելագործել նրանց գործնական հմտությունները։