Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

Եթե օրենքը միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած շաբաթավերջին ահազանող գրառման համար իշխանությունների կողմից ձերբակալվեց, ապա հանիրավի մեղադրվեց 70-ամյա գիտնական, արցախցի Ղարիբ Բաբայանը: Ավելին, փաշինյանական իշխանությունը որոշեց նրան կալանքի տանել: Իսկ երբ այդ մասին հայտնի դարձավ, չնայած ուշ ժամին ու ցուրտ եղանակին, հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ ինքնաբուխ, հավաքվեցին Աջափնյակի դատարանի մատույցներում: Ի վերջո, դատարանը, ինչպես հայտարարում են ընդդիմադիր գործիչները, հանրային ճնշման ներքո, որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին, բայց նրա նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառեց: Տարօրինակ է, որ ընդհանրապես քրեական վարույթը չչեղարկվեց, որովհետև այս պատմության մեջ ինչ ասես կա, բացի քրեական բաղադրիչից: Եթե կատարվածը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, չոր փաստերով, ապա այստեղ ընդհանրապես «գործ» կամ քրեական հետապնդման առարկա չկա:

Ի՞նչ է եղել. Իրանի մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են «Ղարաբաղ»: Այդ խայտառակ ու ազգային արժանապատվություն նսեմացնող եղելությունը տեսել և տեսաձայնագրմամբ արձանագրել է մի քաղաքացի: Ղարիբ Բաբայանն այդ տեսագրությունը զետեղել է իրեն պատկանող օգտահաշվային էջում, բացի այդ արել է գրառում՝ ռուսերենով:

Հատկանշական է, որ անգամ դպրոցական մակարդակի ռուսերենի իմացությունը բավարար էր՝ հասկանալու համար, որ Բաբայանի գրառման մեջ բացակայում է ատելության, թշնամանքի կամ իրեն մեղսագրվող այլ «ոճրագործությունների» որևէ տարր անգամ: Այն էլ նկատենք, որ գրառման 99 տոկոսը հարցերով է: Այսինքն, մարդը հարցադրումներ է արել, օրինակ՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», «այս ի՞նչ է կատարվում» ու այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է կատարվում: Նախ՝ ԱԱԾ-ն հետապնդում է սկսում 70-ամյա գիտնականի՝ գրառման հեղինակի նկատմամբ, նրան մեղսագրվում է ոչ ավել, ոչ պակաս՝ «անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով» (ԱԱԾ հաղորդագրության ձևակերպումն է): Այսինքն, ըստ փաշինյանական իշխանության այս կառույցի՝ Ղարիբ Բաբայանը հենց միայն նրանով, որ խայտառակ եղելությունն արձանագրել է կամ դրա մասին ահազանգել, արդեն... «ատելություն է սերմանել»:

Անհեթեթության «շքերթը» շարունակում է արդեն Քննչական կոմիտեն: Այս մի իշխանական կառույցն էլ Բաբայանին վերագրում է կամ ավելի ճիշտ՝ նրան մեղադրում է «...քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»:

Իհարկե, մեծն Կաֆկան բարձր կգնահատեր ԱԱԾ-ի ու ՔԿ-ի ակնարկյալ ստեղծագործությունները, բայց մենք այնուամենայնիվ, իրավական հանգամանքների մասին ենք խոսում, այլ ոչ թե՝ գրական:

Այս ամենի հետ կապված՝ շատ ավելի էական հարցեր կան, որոնք անհնար է չհնչեցնել:

Ակնհայտ փաստ ու իրողություն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության մի շարք կողմնակիցներ, այդ թվում՝ իրենց «բլոգերի» տեղ դրած կամ այդպիսին ներկայացնողներ, ամենաբացահայտ կերպով ատելություն են սերմանում Արցախի, Արցախի հայության հանդեպ, «քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված»՝ հետևողականորեն ատելություն են սերմանում ընդդիմադիր գործիչների, ընդդիմախոսների նկատմամբ: Իշխանության կողմնակիցները բացահայտ ատելություն էին հրահրում, ավելին՝ ստահոդ ու վարկաբեկիչ տեղեկություններ էին տարածում Հայ առաքելական եկեղեցու, ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների հանդեպ: Նկատվել են նաև Ռուսաստանի ու ռուսների հանդեպ անհանդուրժողականության ու ատելության խոսքի դրսևորումներ, է՛լ ավելին՝ այսպես ասած «ռուսամետ կողմնորոշում» ունեցողների հասցեին է նկատվել ատելության հրահրում: Ո՞ր մեկը ասես, եթե նման դրսևորումներն ամենօրյա են ու չդադարող: Այ, հիմա էլ թանկացված ուղեվարձը բոյկոտողների հասցեին են նույն ատելությունը սերմանում ու հրահրում:

Հիմնական հարցն այստեղ այն է, թե նույն իրավապահները վերոնշյալներից քանիսի՞ «հետևից են ընկել», քանիսի՞ն են ձերբակալել, տարել կալանքի ու դատի: Մի նման կիսադեպք կար, այն էլ, ինչպես մամուլում գրվեց, հետապնդվողը բարեհաջող հեռացել էր Հայաստանից: Իսկ, այ, այս իշխանության դեմ հանդես եկող հայ մարդկանց դեպքում պատժիչ մեքենան գործում է դաժանորեն ու անխափան: Հարցը միայն Բաբայանի հետ կապված այս «փուչիկ» գործը չէ: Առաջինն, ինչ աչքի առաջ գալիս է, պրոդյուսեր, ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն է, եթե չասենք՝ անուղղակի սպանությունը: Քանի որ Արմեն Գրիգորյանը բացահայտ հանդես էր գալիս այս իշխանության դեմ, նրա նկատմամբ «ատելություն հրահրելու» հոդվածով քրեական հետապնդում սկսեցին, վատառողջ մարդուն բանտարկեցին, ազատազրկեցին, և հենց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը մահացավ: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը մահվան հասցրեց Արմեն Գրիգորյանին: Ի դեպ, որոշ իշխանամետներ անթաքույց ուրախացել էին, որ հայ մարդ է մահացել:

Սա էլ ավելի է սրում հարցը, թե ինչի՞ համար է օրենքն առհասարակ, եթե այն գործում է բացառապես ու միմիայն ընդդիմադիր կամ պարզապես ոչ իշխանական մարդկանց խոսքի կամ արարքների դեպքում, սակայն երբեք չի գործում, երբ նույն օրենքները ոտնահարում են իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցները: Դա ցանկացած օրենք «լաթի կտոր» կամ «թղթի անպետք կտոր» դարձնելու ամենից արագ ու կարճ ճանապարհն է: Չի կարող օրենքը լինել միակողմանի: Իսկ եթե միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ, առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում