Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

ՔՊ-ականները ինքնապաշտպանության համար դատի են տալիս մամուլին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած 10 օրում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մի ՔՊ-ական պատգամավոր դատի են տվել «Ժողովուրդ» օրաթերթին ու շտապում են բացատրել, թե այլընտրանք չունեն, պիտի թիմի ներսում իրենց «ճիշտը ապացուցելու համար» դատական հայց ներկայացնեն:

Նախ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, սակայն ծանուցումը դեռ չենք ստացել և չգիտենք՝ որ հրապարակումների համար:

Դատական հայց ներկայացնելու հրապարակային սպառնալիք է ներկայացրել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա համար, որ նյութ էինք հրապարակել, թե ինչպես է նա բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ սուր քննադատել ՌԴ-ին, ինչը դարձել է մեր ու ՌԴ-ի հարաբերությունների սրման ևս մեկ առիթ: Անգամ լուրեր հրապարակվեցին, որ ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններից հետո հրաժարվում է Հայաստան գալուց ու Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց: Այս գործով նույնպես դեռ ծանուցում չենք ստացել:

Երեկ ստացանք ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի դատական հայցը, որը դատապարտված է պարտության ի սկզբանե, քանի որ անգամ հայցի մեջ Հայկ Սարգսյանն ու իր իրավաբանը խուսափել են օգտագործել «ՔՊ» կամ «Նիկոլ Փաշինյան» անունները:

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը նյութը կտրել է կոնտեքստից և մի քանի նախադասություններ, կիսատ վերցրած, զրպարտություն է համարում:

Օրինակ՝ հոդվածում գրված է, որ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել»: Սակայն Հայկ Սարգսյանը հայցի մեջ նախադասության սկիզբը ջնջել է՝ հեռացնելով հետևյալ մասը՝ «Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին…»:

Մյուս նախադասությունը հոդվածի սկսվում է այսպես. «Հիշեցնենք, որ հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար:

Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, և վերջինս էլ թողել ու հեռացել էր»: Բայց Հայկ Սարգսյանը զրպարտություն է համարում այս նախադասության միայն մեջտեղի հատվածն այն դեպքում, երբ հստակ գրված է, որ սա հիշեցում է 4 օր առաջ հրապարակված մի հոդվածի մասին, որը որևէ մեկը չի հերքել: Ի դեպ, պատգամավորը զրպարտություն չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը թողել հեռացել է քաշքշուկի ժամանակ:

Մյուս նախադասությունը սկսվում է այսպես. «միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել»:

Թերևս այս նախադասության համար է փորձում ինքնապաշտպանվել Հայկ Սարգսյանը, որը 2 անգամ ՔՊ ակտիվի ժողովների ժամանակ տեսանյութեր է ցուցադրել և խոսել անտառահատումների մասին: Բայց սա էլ է կիսատ վերցրել. մեր ինֆորմացիայի աղբյուրի հղումը հանել է, ուր գրված էր, որ այն ՔՊ ներսից ենք ստացել: Սարգսյանը միայն զրպարտություն է համարում այն, թե ինքը փայտանյութի բիզնես հետաքրքրություն չունի և քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ չունի առնչություն: Կարճ ասած, մամուլին դատի տալով՝ փորձում են ինքնապաշտպանվել, բայց չի ստացվի:

Հիշեցնենք, որ խոսքը նույն Հայկ Սարգսյանի մասին է, ում մամուլը հիշատակել է որպես «Նիկոլի շիշ բռնող»»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում