Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Դոյ կղզում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 04:45-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում` 105 կիլոմետր խորության վրա։ Գործակալությունը գնահատում է, որ ցունամիի վտանգ չկա։