Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Հյուսիսամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին: Չկա մեկ այլ խաղացող, ով առավել սիրում է «Բարսելոնան», որքան Մեսսին»,- Բեքհեմի խոսքերը մեջբերել է Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին Ինտեր Մայամիում է հանդես գալիս 2023 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։