ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի նախագիծը կքննարկի մարտի 18-ին
Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը կքննարկի մարտի 18-ին։ Այս մասին մարտի 14-ին Ազգային ժողովի նիստում ասել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա վստահեցմամբ՝ դրանից հետո խորհրդարանը պլանավորում է լայնամասշտաբ քննարկումներ սկսել լիագումար նիստերի դահլիճում։
«Մեր նպատակն է ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային քննարկումներ անցկացնել, որոնք կբարձրացնեն հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»,- հավելել է Շարմազանովը։
Հիշեցնենք, որ ԸՕ նախագիծը մարտի 3-ին հավանություն էր ստացել Կառավարության կողմից։