Կարեն Շախմուրադյանը բիզնեսը կթողնի եղբորը
«Երբ պատգամավորը զբաղվում է պատգամավորական աշխատանքով նա իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ: Բնականաբար, ես բիզնեսով հիմա էլ չեմ զբաղվելու»,-ԱԺ լրագրողների հետ զրույցոմ ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Կարեն Շախմուրադյանը, ով խորհրդարանում փոխարինում է Արծվիկ Մինասյանին: Նա նաև ընգծեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը իրենք ժառանգել են, բիզնեսի մեջ եղբոր հետ միասին են, հիմա բիզնեսով կզբաղվի եղայրը:
Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունից, պատգամավորը նշեց, որ որևէ հակասություն սոցիալ-տնտեսական կարգավիճակը բարելավվելու և փաստաթղթի միջև՝ չկա և եթե կողմերը կարողանան համերաշխ աշխատել` լավ կլինի: