Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Արմեն Գալջյանի համար տրանսպորտի թանկացած ուղեվարձը վճարողները քաղաքակիրթ են, իսկ բոյկոտողնե՞րը. թամամ խոսքը էշին կասեն

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, 27-ամյակը դեռ չբոլորած Արմեն Գալջյանը որոշել է դառնալ «ծյունինգ» եղած Հայկ Մարությանը: 

Եթե ժամանակին Մարությանն ասում էր, թե Հայաստանում կան սպիտակ ուժեր և սև ուժեր` այդպիսով թիրախ դարձնելով այն ժամանակվա իշխանության ընդդիմախոսներին, ապա հիմա էլ Գալջյանն է մոտավորապես այդպիսի բաժանում անում: 

Արդեն երրորդ օրը շարունակվող բոյկոտի ֆոնին, նա ֆեյսբուքյան իր էջում մոնտաժված տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են քաղաքացիներ, որոնք վճարում են տրանսպորտի ուղեվարձը: Այդ տեսանյութին կից նա գրել է` «Քաղաքակիրթ ժողովուրդ»:

Նախ, հայտնի չէ, թե երբ են նկարահանված այս տեսանյութի տարբեր հատվածները. սա մեկ: Երկրորդ` հունվարի 31-ին գնված 100 դրամանոց տոմսերը դեռևս ուժի մեջ են մինչև վաղը, իրական պատկերը դրանից հետո կերևա: Երրորդը` եթե ՔՊ-ականն այսկերպ փորձում է ցույց տալ, թե մարդիկ հաշտ են թանկացման որոշմանը, ապա ինչո՞ւ դա չի ցուցադրում ուղիղ եթերում, ինչպես իր սրտի իշխանության տարբեր ներկայացուցիչներին է բնորոշ: Ակնհայտ է, որ առնվազն այլ` իրեն հիասթափոցնող պատկեր կստանար: 

Եվ վերջում` ամենակարևորը. եթե քաղաքակիրթ են վճարող մարդիկ, ապա չվճարողները, կամ որ նույն է` թացը չորից տարբերողները, իրենց իրավունքներն իմացողները, այս իշխանությանը չվստահողները, ամեն քայլափոխին թանկացումների հետ չհաշտվողները և վերջապես աղքատ մարդիկ, որ պարզապես ունակ չեն վճարելու թանկացած տրանսպորտի, աղբահանության, գույքահարկի, սննդի, և այլնի համար, ոչ քաղաքակի՞րթ են: 

Ոչ, հազար անգամ ոչ: Այդ Արմեն Գալջյանի պատկերացումներն են տարբեր իրական քաղաքակրթության մասին պատկերացումներից: Չէ՞ որ Գալջյանի ողջ կենսագրությունը կապվում է ՔՊ-ի անվան հետ, որտեղ առաջնորդի մակարդակով տեսախցիկների առաջ հետույք են քորում, անշնորհքաբար ուտում են, ցուցադրում են իրենց տանը թափված կոշիկները... մնացածը թվարկման ենթակա էլ չէ:

Ինչևէ, ՔՊ-ական այս երիտասարդի գրառման ներքո քաղաքացիներն արդեն նկատել են, որ Գալջյանը ժողովրդին մասերի է բաժանում.

«Լավ էլ բաժանում եք ժողովրդին մասերի, քաղաքակիրթ , ոչ քաղաքակիրթ։ Էդ մի ստվար քաղաքակիրթ մասսան էլ կընտրի ձեզ մյուս անգամ, այ դրա մասին մտածեք, որ ձեր ձեռքով ձեր փոսն եք փորում։ «քաղաքակիրթ իշխանություն»»:

Ի պատասխան` Գալջյանն արդարացել է, թե` «Ես ոչ մեկի չեմ բաժանել, ժողովրդին որպես հավաքական կերպար անվանել եմ քաղաքակիրթ, եթե Ձեզ պետք է դա այլ կերպ ներկայացնել խնդրեմ, չեմ դիմադրի»:

Ժողովրդական խոսքով պատասխանենք այս` բանակում չծառայած, ՔՊ-ից բացի որևէ «այլ տեղ» չաշխատած պարոնին` «թամամ խոսքը էշին կասեն»: Նա իր «ոչ թամամ» խոսքն արդեն ասել է մարդկանց:

NEWSPRESS.am