Լոս Անջելեսում ցույցեր են սկսվել Դոնալդ Թրամփի դեմ
Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լոս Անջելեսի կենտրոնում։ Ինչպես հայտնում է NBC-ն, ցուցարարները փակել են միջպետական և հարակից փողոցների երթևեկությունը՝ կրելով ներգաղթի նոր օրենքը քննադատող ցուցանակներ:
Քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ հանրահավաքն արտոնված չէ, և որ այն անցկացնելու թույլտվությունը չի հաստատվել:
Ցուցարարները վանկարկել են Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ կարգախոսներ։