Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք
Հասարակություն

Լեզվական խոչընդոտների հետևանքով օտարերկրացիները ՔԿՀ-ներում դժվարություններ են ունենում

2025 թվականի տարեսկզբին Իրավական նախաձեռնությունների կենտրոնին է դիմել «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կալանավորված կանացից մեկը։ Նա դժգոհություններ է ներկայացրել թարգմանչական ծառայությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշել է իր կասկածների մասին առ այն, որ թարգմանություն ապահովող անձը դատական նիստերի ժամանակ քննարկվող հարցերը ոչ ամբողջությամբ և ոչ լիարժեք ճշտությամբ է թարգմանում, բանավոր թարգմանությունից բացի իրեն դատարանի որոշումները գրավոր ձևով թարգմանած չեն տրամադրում կամ իրեն չեն օգնում ծանոթանալ այդ որոշումների բովանդակությանը։ Կինը մտահոգություններ է ներկայացրել նաև հանրային պաշտպանից՝ նշելով, որ վերջինս դատական նիստերից դուրս հանդիպումներ չի ունենում իր հետ և չի քննարկում կամ տեղեկատվություն չի տրամադրում դատական գործի ընթացքի և մանրամասների մասին։ Վերոգրյալի հիման վրա Կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 10-ին դիմել է Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես է ապահովվում դատական նիստերի ժամանակ թարգմանչական ծառայությունը, արդյոք այն տրամադրվում է Արդարադատության նախարարության կողմից։

Նաև առաջարկել է ապահովել, որպեսզի «Աբովյան» ՔԿՀ-ի համապատասխան մասնագետները պատշաճ քայլեր ձեռնարկեն և կալանավորված կնոջը տեղեկացնեն թարգմանչի և հանրային պաշտպանի ներգրավման, թարգմանչին փոխելու, ինչպես նաև դատական նիստերից դուրս հանրային պաշտպանի հետ հանդիպման ընթացակարգի մասին։ Արդարադատության նախարարությունը գրությունը վերահասցեավորել է Քրեակատարողական ծառայությանը, որտեղից 2025 թվականի հունվարի 30-ին Կազմակերպությանը պատասխանել են, որ թարգմանչին ներգրավելու և համապատասխան վարձատրության հարցն իրականացվում է դատարանի կողմից, ինչը նախատեսված է «ՀՀ Դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով։

Ըստ նշված օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի՝ հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը: Պատասխան գրությամբ ներկայացվել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից տրամադրված տեղեկանքն այն մասին, որ ըստ Քրեակատարողական ծառայության և «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված Քրեակատարողական կարիքների համար թարգմանչական և սուրդո թարգմանությունների ծառայությունների մատուցման թիվ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԹԾՁԲ-24/1» պայմանագրի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող օտարերկրացի կալանավորված կնոջը տրամադրվել է 13 թարգմանչական ծառայություն։

2024 թվականի մայիսի 17-ին կալանավորված կնոջը թարգմանչի միջոցով բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ պաշտպան ունենալու և թարգմանիչ ներգրավելու, հիմնարկի ներքին կանոնակարգի դրույթները, Հայաստանում ապաստան հայցելու իրավական ընթացակարգը։

Կարծում ենք, որ կալանավորված օտարերկրացի կնոջ անհանգստությունը կարող է կապված լինել դատական պրոցեսներով պայմանավորված անորոշության զգացողության հետ։ Այս համատեքստում Կազմակերպությունը բազմիցս բարձրաձայնել է այն խնդրի մասին, որ օտարերկրացի քաղաքացիություն ունեցող անձինք քրեակատարողական հիմնարկներում լեզվական խոչընդոտների պատճառով դժվարություններ են ունենում սոցիալ-հոգեբանական ծառայությունների բավարար հասանելիության տեսանկյունից:

Հետևաբար` մեր մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է առավել գործուն միջոցներ ձեռնարկել՝ ազատազրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանչական ծառայությունների շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցությունը պատշաճ ձևով հասանելի դարձնելու համար։ Իրավական նախաձեռնությունների կենտրոն