Թուրքիան և Իսրայելը ռազմաբազաներ են կառուցում Սիրիայում
Թուրքիան կարող է երկու ռազմաբազա կառուցել Սիրիայում՝ այնտեղ տեղակայելով F-16 կործանիչներ։
Այս մասին հայտնում է կառավարամետ Türkiye թերթը՝ հղում անելով արաբական անանուն աղբյուրներին։
Իսրայելը բազաներ է կառուցում Սիրիայում Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, ավելի վաղ հայտնել էր ամերիկյան Washington Post թերթը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարները։
Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրերը։ Հրատարակությունը նաև հայտնել է, որ Սիրիայի նոր վարչակազմը Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր, ռադարներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր է խնդրել Իսրայելի հետ սահմանը վերահսկելու համար։