Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարձակում է սկսել Ռուսաստանի ուղղությամբ․ խոցվել է 70 անօդաչու
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Աստրախանի, Վոլգոգրադի և Ռուսաստանի այլ քաղաքների վրա։
Վոլգոգրադի մի շարք շրջաններում հոսանքազրկումներ են: Հարձակման թիրախը ենթադրաբար եղել է արդյունաբերական գոտին, նավթավերամշակման գործարանը և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։
Վոլգոգրադի շրջանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է։
Գիշերը Վորոնեժի շրջանի տարածքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, ասել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի շրջաններում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։