Իրանի նախագահն ընդունել է Ալիևի օգնականին. վերջինս Փեշեզքիանին է փոխանցել Ադրբեջան այցելելու` Ալիևի հրավերը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիան ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։
Այս մասին տեղեկություն է տարածել Իրանում Ադրբեջանի դեսպանատունը X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ հանդիպմանը Հիքմեթ Հաջիևն Իրանի նախագահին է փոխանցել ողջույններ և Ադրբեջան այցելելու հրավերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։