Թբիլիսիում վերսկսվել են ցույցերը․ կան մեծ թվով ձերբակալվածներ
Վրաստանի ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիա» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան գրավի դիմաց ազատ է արձակվել այն բանից հետո, երբ կիրակի օրը բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել։
Մելիային ձերբակալել են վարչական իրավախախտման համար, հայտնում է Интерфакс-ը։
Ձերբակալության ժամանակ ոստիկանի կողմից նա ֆիզիկական բռնության է ենթարկվել.
«Ոստիկանության բաժնում ես ձեռնաշղթաներով նստած էի աթոռին, և ոստիկանը ոտքով հարվածեց ինձ»,-նշել է քաղաքական գործիչը։
Հավելենք, որ երեկ երեկոյան Վրաստանում դարձյալ սկսվել են ցույցերը։ Իրավապահները ձերբակալել են ավելի քան 20 ցուցարարների ընդդիմության հանրահավաքի ժամանակ։
Ձերբակալությունների ընթացքում տուժածների թվի մասին դեռ տեղեկություններ չկան։ Առայժմ պարզված չէ՝ նրանք վարչական կարգով բերման են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու, թե քրեական հոդվածով։