ՄԱԿ-ը կոչ է արել Կիմ Չեն Ինին ենթարկել քրեական պատասխանատվության
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի քննիչ Դարզուկի Դարուսմանը կոչ է արել Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության նախագահ Կիմ Չեն Ինին ենթարկել քրեական պատասխանատվության՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
«Ես կցանկանայի դիմել միջազգային հանրությանը՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել ԿԺԴՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում Կիմ Չեն Ինին»,- ասել է Դարուսմանը:
Նրա խոսքերով, ԿԺԴՀ-ն հսկայական միջոցներ է տրամադրում միջուկային զենքի մշակման վրա, այն ժամանակ, երբ քաղաքացիները զգում են բավարար սննդամթերքի կարիք:
Ավելի վաղ հյուսիս-կորեացի գիտնական, միջուկային զենքի մասնագետ Չո Խենգ Իլը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն կարող է Մանհեթթենը ջրածնային ռումբով ոչնչացնել: