Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից․ Իշխան Սաղաթելյան

Նախօրեին Լիբանանում նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 134-րդ ամյակը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով հանդես է եկել ծավալուն ելույթով: Yerkir.am-ը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի ելույթն՝ ամբողջությամբ․

«Գերհաշնորհ Սրբազան հայր, hոգևոր հայրեր, սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ․

այսօր հայկական սփյուռքի ամենակարևոր կենտրոններից մեկում մենք տոնում ենք հայ իրականության ամենազդեցիկ կառույցներից մեկի՝ Դաշնակցության 134-րդ ամյակը։ Վերջին տարիներին Լիբանանը և լիբանանահայությունը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, անվտանգության մի շարք դժվարություններ: Վստահ եմ, որ դուք, ինչպես մնացած պարագաներում, այս անգամ ևս պատվով կհաղթահարեք բոլոր փորձությունները։

Նախորդ 35 տարիներին լիբանանահայությունը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ որպես համասփյուռ ազգային կառույցների կենտրոն, անգնահատելի ներդրում ունեցել հայկական ժառանգության պահպանման և զագմացման գործում։ Այստեղ են ապրել ու գործել Դաշնակցության մեծերից շատերը՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ և մեր մյուս ռահվիրաները։ Նրանք են վառ պահել Հայաստանի անկախության և պահանջատիրության գաղափարը, դպրոցով, մշակույթով ամրապնդել հայկականությունը։ Պատիվ ու խոնարհում նրանց և մեծ պարտքի ու պատասխանատվության գիտակցում։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր 134-ամյա պատմության մեջ մենք շատ բան տեսանք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհին մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը։ Տեսլական, որ ամենամութ ժամանակներում փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։ Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։

Ու այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։ Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։ Այսօր մեզ պարտադրում են հաշտվել Արցախի օկուպացիայի հետ, ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջլատում են Սփյուռքը, մեր ակունքից փորձում են հանել Արարատը։ Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք ձեռքի տված։ Նրանք, ովքեր չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ, պայքարում են Հայաստանի վերականգնման և հզորացման համար, պիտակավորվում են որպես ռևանշիստներ կամ պատերազմական ուժեր։

Այս պայմաններում մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պատմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, հենց այս ճանապարհին է, որ մենք առաջին հերթին հանդիպում ենք Հայաստանում իշխող խմբի հակազդեցությանը։ Դաշնակցության և Հայաստանի գործող վարչախմբի հակադրության պատճառը անձնական չէ՝ խորքային, գաղափարական է։ Մենք պնդում ենք՝ նոր որակի ազգային պետության կառուցումն այլընտրանք չունի, նրանք ասում են, թե մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու պաթոսային։ Մենք պնդում ենք՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, հզորանա, չզիջելով իր ժողովրդի անժամացելի իրավունքները, նրանք ասում են՝ այդպես հնարավոր չէ։ Մենք պնդում ենք, որ մեր հայրենիքում իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը, նրանք Հայաստանի քաղաքացուն հակադրում են Սփյուռքում ապրող հայի հետ։

Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մեր հենց այս նպատակների համար է, որ այսօր մենք ներքին և արտաքին թշնամական հարվածների թիրախում ենք։ Սակայն սա է դաշնակցականի ճակատագիրը, սա է մեր ուղին՝ լինել ամենուր, որտեղ հայ մարդն է, անել ամեն ինչ հայկական շահը պաշտպանելու համար:

Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որն ուզում են կոտրել։ Չի՛ ստացվելու, չե՛ն կարողանալու:

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանում իշխող ուժը փորձում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ առաջին հերթին անտեսելով Ցեղասպանության հետևանքով ձևավորված սփյուռքը, որը մեկ դար շարունակ պայքարել է իր իրավունքներին վերատիրանալու համար։ Վստահեցնում եմ ձեզ, սա միայն իշխող վարչախմբի տեսակետն է, ոչ երբեք հայ ժողովրդինը, ոչ Հայաստանում ապրող ձեր հայրենակիցներինը։

Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռք գործուղվող հանձնակատարները փորձում են իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքները՝ պառակտել հայկական Սփյուռքը, նվազեցնել ավանդական կառույցների դերակատարությունը։ Նրանք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հանձնակատարները չեն, նրանք Սփյուռքի պառակման հանձնակատարներ են, թշնամական օրակարգ սպասարկողներ։

Այսքանով հանդերձ, սիրելի՛ ներկաներ, մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից, ամենածանր պահին երես թեքել նրանից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։

Երես թեքել Հայրենիքից, նշանակում է հրաժարվել ծնողից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Արցախը հայաթափված է, և Բաքվում դատում են մեզանից յուրաքանչյուրին՝ այս դահլիճում ներկաներիս, Հայաստանում ու աշխարհի ցանկացած տեղում ապրող ամեն մի հայի։ Բաց ու պարզ ասում եմ՝ սա մեր ամոթն ու խայտառակությունն է։ Եվ եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից։ Պետք է հեռացնենք Հայաստանն ու հայությունը այս կացության մատնած իշխանությանը և ձևավորենք ազգային ու կարող իշխանություն։ Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջև ենք։ Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։

Հայաստանը միայն հայրենիքում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձնանց հայրենիքը չէ, Հայաստանը ողջ հայ ժողովրդի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, նրանց, ովքեր Հայրենիքի նկատմամբ ունեն և իրավունքներ և պարտականություններ։ Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պետք է դառնա համահայկական, պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, և որին պետք է զինվորագրվի յուրաքանչյուր հայ՝ անկախ աշխարհի որ ծայրում է ապրում։

Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դնել և լծվել այս նպատակի իրագործմանը։ Այս պարագայում է, որ հուսալքությունը, վհատությունը չի՛ կարող տեղ ունենալ մեր կյանքում, ուժերի գերլարումը, համահայկական զորաշարժը և աննահանջ պայքարը պետք է դառնա մեր ապրելակերպը, որպեսզի ապրենք և ապրեցնենք։

Ուստի ՀՅԴ 134-ամյակը նշում ենք աննահանջ պայքարի, բոլոր ճակատներում աննահանջ կռիվ տալու խոստումով։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։ ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։

Որեմն ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ: Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու, ազգերի, պետությունների համար են։ Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն։

Ա՛յս է իմ ուղերձը։ Ես դաշնակցական եմ և հավատում եմ ազգային մեր հաղթանակներին»։