Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Մենք ուղղակի ցնցված ենք. Բելգիայի Հայերի Վեհաժողովը՝ Փաշինյանին

Բելգիայի Հայերի Վեհաժողովը բաց նամակով դիմել է հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին  Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա վերջին հայտարարություններից հետո։ Նամակում ասված է.

«Պարոն Վարչապետ,

Շվեյցարահայ ﬕ խումբ գործարարների առջև կատարած ձեր հայտարարություններից
հետո ﬔնք ուղղակի ցնցված ենք և չենք կարողանում հասկանալ այդ հայտարարությունների տրամաբանությունը, իմաստը կամ նպատակը։

Այս նամակով ցանկանում ենք Ձեզ հայտնել ﬔր խորին մտահոգությունը։ Ելնելով ﬕնչև 2020 թվականը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեր նախկին հայտարարություններից՝ ﬔնք կարծում էինք, որ կասկած չկա ճշմարտության վերաբերյալ, թե ինչու և ով է դրդել ցեղասպանությունը։ Առավել ևս, 2020 թվականից հետո ձեր հայտարարություններից, որոնք, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի:

Այդ իրականությունը ընդունեցինք ի գիտություն` որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործ՝ բխող պետության  առաջնահերթություններից ու բարձր շահերից։ Սակայն զարմանալի է, երբ Դուք ﬕջամտում եք ﬕ հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրք- ադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից:

Ձեր այս հայտարարությունը՝ մտածված կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր
ավելացնում։ Չփորձելով խուսափել թեմայի քննարկուﬕց՝ կարևոր է չնսեմացնել ցեղասպանություն
վերապրածների և ժառանգների հիշատակը, ինչպես նաև սերունդների` տասնամյակներով արված ջանքերը, որոնց շնորհիվ ﬕ շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ընդունել են ցեղասպանության փաստը:

Այս հայտարարություններով Դուք խորապես վիրավորում եք ﬔզ՝ որպես ցեղասպանության ժառանգների, և աղավաղում եք պատմական իրականությունը։ Մենք չենք հավակնում Ձեզ դասեր տալ, այլ հիշեցնել Ձեզ ﬕ քանի փաստերի մասին՝ ցույց տալու համար, որ ձեր հայտարարությունները ճշմարիտ չեն:

Հայտարարում եք, որ «Ցեղասպանության հարցը 1939 թ.-ից առաջ չի բարձրացվել»։ Պետք է
հիշեցնենք, որ առաջին հուշարձանը` «Մեծ Եղեռնի հիշատակին», կանգնեցվել է 1916 թվականին հենց Պոլիսում: Մեր համայնքի կողﬕց ընտրված Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թվականի
կանոնադրության նախաբանում գրել է «Լինելով ցեղասպանությունը վերապրածներ… »:

Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում ﬕնչև 1939 թվականը հրատարակված բազմաթիվ աշխատությունների ու հոդվածների մասին: Դուք չպետք է մոռանաք, որ խոսում եք ոչնչացված, արմատախիլ արված, ջարդված և էապես որբ բնակչության մասին, որի նպատակն է գոյատևել` թույլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը հայերին ամբողջությամբ բնաջնջելն էր։

Դուք սահմանափակվում եք Խորհրդային Միության մասին իմացած(ունեցած) Ձեր պատկերացուﬓերով և ﬔզ համար զարմանալի հետևություններ եք անում։ Նշենք ﬕայն,
որ ԽՍՀՄ-ը1915 թվականին դեռ գոյություն չուներ: Այն, որ հզոր պետությունները փորձում
են օգտվել իրադարձություններից` իրենց շահերից ելնելով, դա նորություն չէ, բայց ﬔնք
դեմ ենք Հայոց ցեղասպանությունը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը
լուծելու համար:

Աﬔնակարևոր հարցերից է, թե, ի վերջո, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ազգը նմանատիպ հայտարարությունից։

Պարոն Վարչապետ, խնդրում ենք հստակեցնել, թե ի՞նչ նպատակ եք հետապնդում և ո՞րն
էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանությունը։

Հարգանքներով՝
Բելգիայի Հայերի Վեհաժողով
Բրյուսել
Հունվարի 30, 2025 թ.»։