Դոնալդ Թրամփը պատիժ է պատրաստում ԵՄ-ի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել ԵՄ երկրների ապրանքների վրա։
Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ես մաքսատուրքեր կսահմանե՞մ ԵՄ-ի վրա: Ցանկանում եք ազնիվ պատասխան, թե՞ քաղաքական պատասխան։ Եվրամիությունը մեզ այնքան վատ է վերաբերվում», - ասել է նա:
«Մեր մեքենաները չեն տանում։ Մեր գյուղմթերքը չեն տանում: Նրանք, ըստ էության, գրեթե ոչինչ չեն վերցնում: Մենք մեծ դեֆիցիտ ունենք ԵՄ-ի հետ: Այնպես որ, մենք շատ կարևոր բան կանենք ԵՄ-ի հետ կապված»,- հավելել է նա:
Թրամփը հունվարի 20-ին սպառնացել է ԵՄ երկրներին առևտրային մաքսատուրքերով, եթե նրանք չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել։