Նեյմարը «Սանթոսում» կկրի 10 համարի մարզաշապիկը, որով ժամանակին հանդես է եկել լեգենդար Պելեն
«Սանթոսում» Նեյմարին տրվեց 10 համարը: Նույն համարն էր կրում նաև «Սանթոսում» հանդես գալու ընթացքում բրազիլացի լեգենդար Պելեն:
Հատկանշական է, որ Նեյմարը 2009-ից 2013 թվականներին ակումբում հանդես է եկել 11 համարով:
10 համարը չի օգտագործվել «Սանթոսի» կողմից 2023 թվականի դեկտեմբերին Բրազիլիայի բարձրագույն խմբի առաջնությունից հետո:
Հաղորդվում է, որ մարդիկ արդեն հերթ են կանգնում Բրազիլիայի խանութներում՝ գնելու Նեյմարի 10 համարի մարզաշապիկը: