Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով հանդիպելու նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։
«Նախագահի աշխատանքային հանդիպումն Իսրայելի վարչապետի հետ հաջորդ շաբաթ ընդգծում է Թրամփի շարունակական աջակցությունն Իսրայելին», - ավելացրել է Լևիթը: