Հերթական ավիավթարը ԱՄՆ-ում. ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են
ԱՄՆ-ում հերթական ավիավթարն է տեղի ունեցել: Ֆիլադելֆիայի երկնքում՝ բնակելի շենքերի մոտ, բժշկական ինքնաթիռ է կործանվել:
Ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամներ, մեկ երեխա և մեկ ուղեկից։ Նրանք բոլորը մահացել են։
Հրդեհը պատել է մի քանի տուն, իսկ վեց մարդ, ովքեր ինքնաթիռում չեն եղել, վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից երեքն արդեն դուրս են գրվել, մնացածը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։