«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հուղարկավորությունը կկայանա փետրվարի 23-ին
Անցած սեպտեմբերին Բեյրութի արվարձաններից մեկում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սպանված «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։
Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al-Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հըզբոլլահն ավելի վաղ հայտնել էր, որ Հասան Նասրալլայի մարմինը ժամանակավորապես թաղվել է գաղտնի վայրում, և որ պաշտոնական թաղման արարողությունը տեղի կունենա երբ դա հնարավոր դառնա:
Jerusalem Post-ը գրում է, որ նույն օրը տեղի կունենա նաեւ հոկտեմբերին իսրայելական ուժերի կողմից սպանված Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդինի հուղարկավորությունը։