Մենք կխոսենք և միգուցե անենք մի բան, որը շատ կարևոր կլինի․ Թրամփը՝ իր և Պուտինի հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ լուրջ քննարկումների մեջ է Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ։
«Մենք կխոսենք և միգուցե անենք մի բան, որը շատ կարևոր կլինի։ Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ»,- կրկին ասել է Թրամփը։
Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն քննարկում է պատերազմի ավարտը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այդ քննարկումներն անցկացվո՞ւմ են Ռուսաստանի հետ։ Այո, Ռուսաստանի հետ են անցկացվում»,- ասել է Թրամփը։
Թրամփը չի մեկնաբանել Պուտինի հետ իր հնարավոր շփումները, սակայն նշել է, որ այս ուղղությամբ գործերը լավ են ընթանում: