Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

Ինչի՞ց է ադրբեջանաթուրքական տանդեմը և՛ ոգևորված, և՛ անհանգստացած․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված «շվեյցարական ձևակերպումները» բուռն քննարկումների պատճառ դարձան: «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», -ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունը լուրջ քննադատությունների առիթ դարձավ հայաստանյան ընդդիմության և մասնագիտական շրջանակների կողմից, փոխարենը մեծ ոգևորություն առաջացրեց թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Օրերս թեմային անդրադարձել է նաև BBC-ի թուրքական բաժինը: Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հեղինակները անդրադարձել են իշխող ուժի մի քանի պատգամավորի՝ իրենց ղեկավարի խոսքերը «սրբագրելու» փորձերին, թե իբր նա չի ժխտել Ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Փաշինյանի հայտարարությունը գնահատել է որպես «դավաճանություն, որը չի կարող ներվել կամ անտեսվել»: Հոդվածում տեղեկացվում է, որ սուր քննադատությամբ են հանդես եկել Հայ առաքելական եկեղեցին, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլն:

Հետաքրքիր է, որ հոդվածում առանձնակի շեշտադրված է «Հայաքվե» նախաձեռնությունը՝ հատուկ ընդգծելով, որ այն ստեղծվել է, որպեսզի «թույլ չտրվի, որ 1915 թվականի իրադարձությունները որակվեն այլ կերպ, քան Ցեղասպանություն»: Մեջբերվում են նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքերը. «Հիմա վարչախումբը ձեռնամուխ է եղել Թուրքիայի առաջ ստանձնած իր հաջորդ պարտավորության կատարմանը՝ ոչ միայն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև ընդհանրապես հարցականի տակ դնել նրա բուն եղելությունը»:

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին «Հայաքվեն» օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում. առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։

Դեռ այն ժամանակ ադրբեջանական ոչ միայն լրատվամիջոցները, այլև պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ էին արձագանքում այս նախաձեռնությանը: Եվ այն, որ հիմա էլ թուրքական «դաշտն» է նման սևեռուն կերպով շեշտադրում «Հայաքվեն», ցույց է տալիս, որ ադրբեջանաթուրքական տանդեմը որքան ոգևորված է Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությամբ», այնքան անհանգստացած է հայաստանյան ազգային ուժերի պահվածքից, ի մասնավորի՝ «Հայաքվե» նախաձեռնությունից՝ ի դեմս որի նրանք վտանգ են տեսնում Հայաստանում իրենց նարատիվները տարածելու և Հայաստանի իշխանությունների միջոցով իրենց գլոբալ նպատակները կյանքի կոչելու ճանապարհին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում