Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

«Մենք անցնում ենք վճռական գործողությունների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուզում եմ այդ մարդուն ասել՝ թող փասափուսեն հավաքի, գնա իր ձվածեղը սարքի, մեզ բոլորիս հանգիստ թողնի»,-խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին և անդրադառնալով նրա երեկվա ասուլիսին՝ ասաց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ ֊ մայոր Արշակ Կարապետյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այդպես էլ չի կարողացել մինչև վերջ լսել ասուլիսը:

«Սակայն ինչքան կարողացա լսել, հասկացա մի բան՝ այդ մարդը չի զիջելու իր աթոռը ոչ մի դեպքում: 2026 թվականին ամեն ինչ անելու է, որ ընտրությունները տապալվեն, ամեն ինչ անելու է միայն իր աթոռի ու իր անձի համար»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը տանում է քաղաքացիական պատերազմի, տանում է նրան, որ հանրությունը պայքարի միջոցները կոշտացնելու է:

Այդ դեպքում պատասխանատվությունն ամբողջովին ընկնելու է իր վրա, ասում է գեներալը:

«Եթե երկիրը կորցրեց, ու մտածում է, թե աշխարհում կգտնի մի ծակ, որտեղ կթաքնվի, ապա այդ շանսը չունի»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը:

Կարապետյանը նաև անդրադարձավ ԵՄ֊ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հետ կապված օրենքի նախագծին, և նշեց, որ ԵՄ մի շարք երկրների ղեկավարների խորհրդակցություն է եղել, որտեղ զարմանք են հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից նման նախաձեռնության առումով: Ավելին, ասվել է, որ Փաշինյանը դա բացառապես իր համար է անում: «Սա իմ եզրակացությունը չէ, այլ կոնկրետ ինֆորմացիա, որը ես ունեմ: Ավելին, եվրոպացիները մեր տարածաշրջանի բնակիչներին կոչում են բեդուիններ և ասում են՝ ինչքան շատ կոտորեն, այնքան լավ մեզ համար: Նաև ասում են՝ եթե ռուսներն ուզում են, թող գնան, կռվեն, մենք անելիք չունենք այնտեղ»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է «նռնակը ձեռքին այդ կապիկին այնտեղից հեռացնել»: «Մենք անցնում ենք ակտիվ գործողությունների, և բոլորին կոչ եմ անում միանալ մեզ»,֊ ասաց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը՝ հիշեցնելով, որ իր ու Ալբերտ Բազեյանի կողմից ստեղծվել է «Համահայկական ազգային խորհուրդ», մասնակցությամբ Միքայել Սրբազանի՝ որպես հոգևոր խորհրդատու:

«Մենք գալու ենք իշխանության, և մենք գիտենք՝ ինչպես անել, որ շտկենք այս վիճակը»,-ասաց Կարապետյանը և նշեց, որ, Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա չեղարկելու են բոլոր որոշումները, նաև հետ են կանչելու միջազգային բոլոր պայմանավորվածությունները, որ կայացրել են այս իշխանությունները, չեղարկելու են այն օրենքներն ու որոշումները, որոնք հակասում են հասարակության շահերին, այդ թվում՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում