Պուտին-Սարգսյան հանդիպման մեջ արտասովոր ոչինչ չկա. (տեսանյութ)
«Բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ էներգակիրների վրա, միգուցե կողմերը նաև գտնեն նոր լուծումներ՝ այդ թվում նաև էլեկտրաէներգիայի գնի և ընդհանրապես՝ Հայաստանում էներգաընկերության գործունեության ֆորմատի վերաբերյալ»:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում համարվում է առանցքային՝ անվտանգության վերաբերող հարցեր, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարծաշրջանային, ինտեգրացիոն հարցեր:
«Նախագահները զբաղված մարդիկ են և միայն պրատակոլի համար չեն հանդիպում»,-մանրամասնեց նա:
Նա նաև ընդգծեց, որ հանդիպման մեջ առնձնահատուկ ոչինչ չկա:
Ըստ քաղաքագետի՝ անտրամաբանական են այն հայտարարությունները, թե թուրք-ռուսական հարաբերություններում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ի հաշվի Հայաստանի:
Մանրամասները՝ տեսանյութում