Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հավակնություն չունենք գնահատանքի արժանացնենք ձեր վաստակը, դա անգնահատելի է․ Փաշինյանը՝ մարզիկներին

Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:

Իր խոսքում Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել մարզիկներին՝ 2024 թվականին ունեցած մրցելույթների համար: Վարչապետը նշել է, որ բազմաթիվ մեդալներ են նվաճվել, բայց ցավոք, մի կարևոր խնդիր հնարավոր չի եղել լուծել, մասնավորապես՝ Օլիմպիական խաղերում չենք կարողացել ոսկե մեդալ նվաճել: «Նման առիթով մենք վերադառնում ենք մեր քաղաքականություններին և փորձում հասկանալ, թե ինչն այնպես չենք անում և ինչ ավելի լավ բան պետք է անենք, որպեսզի այդ նպատակին հասնենք, որովհետև նման դեպքերում սովորաբար մեր կանխավարկածն այն է, որ ինչքան էլ մեծ ցանկություն ունենք, երևի մի բան ճիշտ չենք անում, որ այդ արդյունքը չի գրանցվում:

Մենք հետևողական ենք լինելու մարզական ոլորտում մեր քաղաքականությունների ուղղությամբ և մրցանակաբաշխության բովանդակության փոփոխությունն էլ ինչ-որ առումով կապ ունի դրա հետ, որովհետև ամեն անգամ վերադառնում ենք, փորձում ինչ-որ մի բան ավելի լավ անել կամ փոխել և փորձել: Բայց ես, իհարկե, գնահատանքի, խոնարհումի իմ խոսքերն ասելուն զուգահեռ ուզում եմ նաև պատմել, թե օրինակ, ընթացիկ շրջանով բուռն քննարկումների առիթ տվող մի շարք թեմաներ ինչպիսի մեծ կարևորություն ունեն հենց սպորտի բնագավառում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և հավելել, որ այդ համակարգով ամեն տարի Կառավարությունը նախատեսում է վերադարձնել 70 մլրդ դրամ սոցիալական կրեդիտների ձևով: «Ի՞նչ է սոցիալական կրեդիտը: Եթե մարդը երեխային տարել է որևէ մարզական խմբակ, վճարել դրա համար և վճարել է եկամտային հարկ, տարին առավելագույնը 100 հազար դրամի չափով՝ մենք այդ վճարը վերադարձնում ենք: Եվ խոսքը 800 հազար մարդու մասին է: Բայց, իհարկե, հաջորդ արձագանքը հետևյալն է, որ այն մարդիկ, ովքեր ինչ-որ պատճառով խուսափում են կամ վճարման, այլ խնդիրների պատճառով երեխաներին սպորտային խմբակներ տանել, հիմա այս համակարգի շնորհիվ ես ձեզ հավաստիացնում եմ՝ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի»,- ասել է երկրի ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ այստեղ կարևոր է, որ մարզիչները և մարզական ենթակառուցվածքները պատրաստվեն այդ հոսքն ընդունել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ յուրաքանչյուր նորամուծությունից նյարդայնանում են, բայց հաջորդ պահին ջղայնությունն անցնելու է և մնալու է բովանդակությունը: «Բազմաթիվ մարդիկ, որ այսօր հնարավորություն չունեն, տեսնելու են, որ ֆինանսներ է առաջանում, և պետությունը, ըստ էության, ֆինանսավորելու է, այդ թվում՝ մարզական խմբակներում երեխաների ներգրավվածությունը: Հույս ունեմ, որ մեր մարզիչները, մարզիկներն իրենք էլ այդ գործունեությունից մի հատված կառաջարկեն, որպեսզի երեխաներն այդ առաջարկից օգտվելու Կառավարության տված հնարավորությունը կարողանան իրացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեծ սպորտում հաջողություններ ունենալու կարևորագույն գրավականը մանկապատանեկան սպորտը հնարավորինս զանգվածային դարձնելն է:

Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ երեխաներին դեպի սպորտ հրավիրելու ամենամեծ խթանը մեր մեծավաստակ մարզիկներն են՝ նրանց վառ շողացող աստղերը մեր մարզական երկնակամարում: «Եվ մենք այսօր հավաքվել ենք, իհարկե, առաջին հերթին կրկին մեր մեծարանքի և գնահատանքի խոսքերը, մեր սերը, մեր հարգանքը, մեր գնահատանքը մատուցելու նրանց և շնորհակալություն հայտնելու, որ նրանք մեր բոլորի անունից բարձր են պահում Հայաստանի Հանրապետության դրոշը, և մեզ հնարավորություն են տալիս հպարտանալ, հնարավորություն են տալիս հուզվել, հնարավորություն են տալիս ապրել, ապրումակցել և հնարավորություն են տալիս ուրախանալ, որ մեր երկիրը, մեր մարզական համայնքը, մեր մարզական աշխարհն այդպիսի վառ աստղեր է շարունակում պարգևել Հայաստանի Հանրապետությանը, որը շատ կարևոր է, և բոլորին՝ մեծ, փոքր, Կառավարություն, ոչ Կառավարություն, ընդդիմություն, իշխանություն, բոլորին շատ մեծ և կարևոր դրական լիցքեր է հաղորդում»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ խոսվում է ազգային միասնության անհրաժեշտության մասին, բայց մեր մարզիկներն ազգային միասնության ամենավառ օրինակներն են, որովհետև այդտեղ է ազգային միասնությունը: «Երբ մեր մարզիկները Հայաստանի դրոշը բարձրացնում են՝ բոլորը միավորվում են մեր մարզիկների շուրջ, որովհետև այդ դեպքում ձևավորվում է ազգային կոնսենսուս: Կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքի տեր է, ընդդիմադիր է, իշխանամետ է, հազար ներողություն՝ հարուստ է, ոչ այդքան ապահով է, անապահով է, աշխատանք ունի, գործազուրկ է, Հայաստանում է ապրում, թե Հայաստանից դուրս է ապրում, այդ պահին ձևավորվում է ազգային միասնություն: Եվ ես շնորհակալ եմ ձեզ՝ ազգային միասնության գործում ունեցած անուրանալի և անգնահատելի վաստակի համար: Մենք նույնիսկ հավակնություն չունենք, որ գնահատանքի արժանացնենք ձեր վաստակը, որովհետև ինչպես ասացի՝ դա անգնահատելի է: Այսօր մենք մեր համեստ հարգանքի տուրքն ենք մատուցում բոլորիդ»,- իր խոսքը եզրափակել է Փաշինյանը:

Հաջորդիվ մրցանակակիրներին պարգևները հանձնել է Փաշինյանը:

«Լավագույն երեք մարզիկ» անվանակարգում հաղթող են ճանաչվել հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը:

«Լավագույն կին մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը, «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել պարածանրամարտիկ Գրետա Վարդանյանը:

«Լավագույն թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել շախմատի տղամարդկանց թիմը հետևյալ կազմով՝ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

«Լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Էմմա Պողոսյանը, «Վերադարձ մեծ սպորտ և /կամ հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել 2024 թվականի աշխարհի չեմպիոն, Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Վարազդատ Լալայանը:

«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը. մրցանակը կհանձնվի նրան կամ ներկայացուցչին՝ պատեհ առիթով: