Բանկերը կներեն անհուսալի վարկեր ունեցողների տուգանքների 80%-ը. իրենց աշխատավարձի 20%-ը կուղղվի վարկի մարմանը. Փաշինյան
Փետրվարի 1-ից մեկնարկում է նաև անհուսալի վարկեր ունեցող անձանց ակտիվացման տնտեսական միջոցառումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ այդմ, մինչև 1 մլն դրամ մայր գումարով առնվազն 3 տարվա անհուսալի վարկեր ունեցողներին առաջարկվում է անցնել վարձու կամ պայմանագրային աշխատանքի: Մենք այս մարդկանց առաջարկում ենք անցնել թափանցիկ դաշտում աշխատանքի և այս պարագայում նրանց աշխատավարձի համար հաշվարկված եկամտային հարկն ամբողջությամբ կուղղվի անհուսալի վարկի մարմանը: Աշխատավարձից բռնագանձման ենթակա գումարի չափը նախկին 50 տոկոսից կնվազի 20 տոկոսի, իսկ բանկերը կներեն հաշվարկված տուգանքների 80 տոկոսը: Բանկերը 20 տոկոսը պահում են, որպեսզի այս ներումից առաջացած իրենց հարկային պարտվորությունները կատարեն»,- ասաց Փաշինյանը: