Ադրբեջանն օկուպացված Արցախում կառուցում է 6 հիդրոէլեկտրակայան
Օկուպացված Արցախը կանաչ էներգիայի գոտու վերածելու մասին Ադրբեջանի նախագահի կարգադրության համաձայն՝ «Ազերէներջի» ԲԲԸ-ն ներկայումս կառուցում է 6 հիդրոէլեկտրակայան՝ 37,5 մեգավատտ ընդհանուր հզորությամբ։
Այս մասին հայտնում են ԲԲԸ-ից։
Օկուպացված Քարվաճառի շրջանում կառուցվում են Թեքեգայա ՀԷԿ-ը՝ 7,7 մեգավատտ հզորությամբ, Աղչայի հիդրոէլեկտրակայանը՝ 3 մեգավատտ հզորությամբ, Չայքենդի հիդրոէլեկտրակայանը՝ 5 մեգավատտ հզորությամբ:
Օկուպացված Բերձորում կառուցում են Շեյլանլին՝ 4 մեգավատտ հզորությամբ, Աշագի Մալիբեյը՝ 3,1 մեգավատտ հզորությամբ և մի շարք այլ հիդրոէլեկտրակայաններ:
Այս 6 հիդրոէլեկտրակայաններից յուրաքանչյուրի համար առանձին-առանձին կառուցվում են ջրառներ, 40 կմ խողովակներ են անցկացվում կայանները ջրով ապահովելու համար։