Մարդկանց մոլորեցրել են, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին, սակայն Ուկրաինան ավերված է. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անօգուտ է անվանել Ուկրաինայի հետագա ֆինանսավորումը և կոչ է արել բանակցություններ վարել:
«Կարծում եմ, որ հիմա նույնիսկ դեմոկրատներն են հասկացել, որ Ուկրաինայի ֆինանսավորումը փակուղի է ստեղծում: Ուկրաինան ավերված է և կորցնում է ավելի ու ավելի շատ տարածքներ», - ասել է Ռուբիոն:
Նա նաև նշել է, որ հասարակությանը մոլորեցրել են.
«Ինչ-որ կերպ մարդիկ համոզված էին, որ Ուկրաինան կարող է ոչ միայն հաղթել, այլև ոչնչացնել Ռուսաստանին և վերադառնալ 2012 կամ 2014 թվականների սահմաններին։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեզ խնդրում են ֆինանսավորել Կիևին, որտեղ մարդիկ շարունակում են տուժել»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: