Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Վոլգոգրադի և Վորոնեժի շրջաններին
Կիևի աղբյուրների համաձայն՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի, ՋԷԿ-ի և նավթի պահեստի տարածքի վրա:
Վոլգոգրադի հարավային ծայրում պայթյունների մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել նաև Վորոնեժի շրջանում, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի վրա, իսկ վարորդը ստացել է ոտքի վնասվածք։ Նրան օգնություն է ցուցաբերվել։ Տարածաշրջանը հարձակման է ենթարկվել մի քանի անօդաչու թռչող սարքերի կողմից։