Ուկրաինայում անհետացել են ամերիկացի վարձկանները
Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 ամերիկայի քաղաքացիներ համարվում են անհետ կորած։ Դա հետևում է CNN-ի անցկացրած հետաքննությունից։
Հեռուստաալիքի տվյալներով` օտարերկրյա վարձկանների կորուստների թիվը կտրուկ աճել է վերջին վեց ամսվա ընթացքում:
Զեկույցում ասվում է, որ վերջին վեց ամսում սպանված առնվազն հինգ ամերիկացի վարձկանի մարմինները չեն հանվել մարտի դաշտից:
Հունվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինային վերադարձված 757 զոհված զինծառայողների մարմինների թվում կար ամերիկացի երկու վարձկանի մարմին: