Թուրքիան 40 նոր կործանիչ կգնի
Թուրքիան եվրոպական արտադրողներից ակնկալում է գնային առաջարկ 40 չորրորդ սերնդի Eurofighter Typhoon կործանիչների մատակարարման համար։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում նշել են, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը և Eurofighter ընկերությանը:
Անկարան առաջիկա օրերին ակնկալում է գնային առաջարկ ստանալ։
Նախարարությունը նաև հաղորդել է դրական առաջընթաց քննարկումների տեխնիկական փուլում՝ կապված Թուրքիայի ռազմաօդային ուժերի կարիքների համար F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման հարցի հետ։