Ընտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական քաղաքի» իրականացման հաջորդ փուլում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

«Սա իսկապես խոշոր նախագիծ է՝ տարբեր բաղադրիչներով, որը կպահանջի բոլոր կողմերի ներգրավվածությունը՝ նախանշված նպատակներին լիակատար հասնելու համար։ Վստահ եմ, որ բոլորիս պատրաստակամությունը, ձեր փորձագիտական աջակցությունը և շահագրգիռ կողմերի՝ հայաստանյան համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, դասախոսների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը կնպաստեն նախագծի հաջող իրականացմանը»,- ասել է նախարարը։

Նախագծի իրականացումը խթանելու առումով նախարարն անդրադարձ է կատարել նաև ակադեմիական քաղաքի իրականացման հետ կապված առանցքային գործընթացներին, որոնցից մեկը ներդրումային պլանի մշակումն է, մյուսը` օրենսդրության բարելավումը, որոնց իրագործման համար ևս միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կարևոր է:

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ այժմ ընթացքի մեջ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման փուլը, որից հետո պաշտոնապես կհաստատվի գլխավոր հատակագիծը, իսկ այնուհետև կմեկնարկեն ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:  «Մենք արդեն ունենք բոլոր պայմանագրերը գործընկերների հետ»,- ասել է Սարգիս Հայոցյանը:

Հանդիպմանը մասնակցել են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թ․-ին մշակած և ներկայում քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության տնօրեն Յոհան Ռաբենը, տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն։

Ամբողջ գործընթացը համակարգելու է GMP ընկերությունը, իտալական  «Սիստեմատիկա» ընկերությունը մշակելու է ակադեմիական քաղաքի ներքին շարժունության մոդելը և կապակցվածությունը հանրապետության տրանսպորտային ցանցի հետ: Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերները մշակում են բովանդակային գործընթացը՝ բուհերի խոշորացման քաղաքականության համատեքստում: Մյուս գործընկերները մշակելու են քաղաքի հայեցակարգը, այն է՝ թե ինչպես է գործելու ներքին տնտեսական և կենցաղային համակարգը:

GMP ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գնահատմամբ՝ այժմ ընթանում է գաղափարից գործնական աշխատանքի անցնելու փուլը, և ընդհանուր տեսլականը ճիշտ ուղու վրա է. «Այս փուլում ինժեներներ են աշխատելու նախագծի շուրջ, և այն դառնալու է իրականություն՝ գաղափարից դեպի իրագործում ճանապարհը դնելով ամուր հիմքերի վրա: Այսպիսով, առաջին փուլում պետք էր հասկանալ, թե ինչ է ակադեմիական քաղաքը, իսկ այս փուլն այն մասին է, թե մեր պատկերացրած ակադեմիական քաղաքը ինչպես պետք է  իրականացնել»:

«Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրի խոսքով՝ իրենց մասնաբաժինը «Ակադեմիական քաղաք» ծրագրում համալսարանների միավորման, խոշորացման գործընթացին աջակցելն է: Առանձին զբաղվելու են նաև տեխնոլոգիական կլաստերի մշակմամբ, օգնելու են ուժեղացնել կրթության և գիտության կապը, որից, ըստ Ջորջետա Աուկտուրի, ավելի շահելու են տնտեսությունն ու արդյունաբերությունը, կրթությունն ու գիտությունը: «Եվրոպական փորձը ևս ցույց է տալիս, որ միավորումները, խոշորացումները և ռեսուրսների մեկտեղումը կառավարման ավելի արդյունավետ մոդել է՝ ամրապնդելու կրթության և արդյունաբերության կապը»,- հավելել է նա:

Տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն ասել է, որ ուսումնասիրելու են ակադեմիական քաղաք տանող բոլոր ուղղությունները, թե՛ արտաքին, թե՛ ներքին տեղաշարժը և մշակելու են ռազմավարություն՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Այս համատեքստում նա նշել է, որ առանցքային դեր է ունենալու երկաթգծի շահագործման հնարավորությունը, քանի որ մեքենաների ծանրաբեռնված շարժը պետք է թեթևացնել՝ դեպի ակադեմիական քաղաք հանրային տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս ապահովելու նպատակով:

RSUP ընկերության տնօրեն Յոհան Ռաբենն էլ հավելել է, որ ծրագրի հաջող իրականացման համար առանցքային է տարբեր պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ ներգրավվածությունը։