Թուրք զինվորականները Դամասկոսում են
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական պատվիրակությունն այցելել է Դամասկոս: Այս մասին հայտնում է Yeni Şafak-ը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումներ են տեղի ունեցել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրայի և Գլխավոր շտաբի պետ Ալի ալ Նաասանի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու սիրիական բանակի հետ համագործակցությանն ուղղված քայլերը։
Բացի այդ, թուրքական պատվիրակությունը ստուգել է սիրիական բանակի ռազմական օբյեկտները։