Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Սրանք պարզապես թվեր չեն. Էլինար Վարդանյան

Այսօրվա քաոսային փուլում, երբ ամեն օրը նոր ծանր խնդիրներ ու նոր անորոշություն է բերում, մեր տեսադաշտից դուրս են մնում խնդիրներ, որոնք սովորական պայմաններում խոր անհանգստության պատճառ կդառնային։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան չորս դեպք է տեղի ունեցել։ Միայն մեկ ամսում՝ չորս ընդհատված կյանք. 1 դատապարտյալի և 1 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, ընդ որում մեկը՝ հացադուլի հետևանքով, 1 դատապարտյալ և 1 կալանավորված անձ ինքնասպանություն են գործել։ Ինչպես տեսնում ենք, մահացածներից երկուսի գործով դեռ նույնիսկ առկա չէ վերջնական դատական ակտ։

Վերջին երկու տարիներին պատկերը հետևյալն էր՝ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն, 2024թ. մահերի թիվը 12-ն է։ 12 մահացածներից 5-ն ունեցել է դատապարտյալի, իսկ 7-ը՝ կալանավորված անձի կարգավիճակ։

Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։ 2024թ. ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ, 2023թ-ին ինքնավնասման դիմածների թիվը 155-ն էր: Ընդ որում, ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել անգամ է դիմել ինքնավնասման, ինչի հետևանքով 2024թ-ին ինքնավնասումների թիվը 626 է, իսկ 2023թ-ին՝ 472:

2025 թ-ին հունվարին ՔԿՀ-ներում արձանագրվել է 15 անձի կողմից կատարված ինքնավնասման 17 դեպք։

Միայն այս տարվա հունվարին ՔԿՀ-ում պահվող 18 անձ հացադուլ է հայտարարել։

Սրանք պարզապես թվեր չեն. այս թվերը արդարադատության և քրեակատարողական համակարգում խնդիրների արտացոլանքն են։ Խնդիրները շատ են և բազմաշերտ՝ սկսած կենցաղային պայմաններից, բժշկական օգնության և դեղամիջոցների անբավարությունից, հացադուլավորների նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողությունից, իրավունքների ոտնահարումից մինչև ձգձգվող արդարադատություն։ Շարքը կարելի է շատ երկար շարունակել, սակայն իրականում խնդիրը շատ ավելի խորքային է և համակարգային։ Պետական մարմինները սահմանափակում են մարդու ազատությունը, հաճախ՝ մինչև նրա մեղքն ապացուցելը, վերցնում են այդ մարդու կյանքն իրենց պատասխանատվության տակ ու, փաստորեն, պահում են նրան կյանքի համար ոչ պիտանի պայմաններում

Սրանք պարզապես թվեր չեն. սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների անկարողության պրոյեկտումն են փակ համակարգի վրա։

Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրեր են»։